Սկարպ Առողջական Կենտրոն Հասարակական Կազմակերպություն


Մենք հավատում ենք, որ
Իրական ժողովրդավարական պետություն կառուցելու և քաղաքացիական հասարակություն ստեղծելու համար անհրաժեշտ է հավասար պայմաններ ստեղծել հասարակության բոլոր անդամների համար.

Կասկած չկա, որ
Ոչ ոք ապահովագրված չէ հաշմանդամ կամ հաշմանդամի ընտանիքի անդամ դառնալուց: Աջակցելով հաշմանդամների խնդիրների լուծմանը, մենք հատուցում ենք մեր պարտքը հասարակության առաջ: Մեր երկրում հավասար պայմանների ապահովումը բոլորի համար կստեղծի առողջ հասարակություն. հասարակություն, որը որդեգրելով ժողովրդավարության հիմնարար սկզբունքները կկառուցի մեր և մեր երեխաների ապագան .

Մենք չենք անտեսում նաև այն, որ
Հայաստանում թե’ իշխանությունների, թե’ հասարակական կազմակերպությունների կողմից արդյունավետ քայլեր են իրականացվում հաշմանդամներին առընչվող խնդիրների լուծման ուղղությամբ,

Եվ հավատում ենք, որ
Այն ուղին, որը մեր կազմակերպությունը որդեգրել է արդյունավետ է.այն խնդիրները և հիմնահարցերը, որոնք արտացոլված են կազմակերպության ռազմավարության մեջ գործնականում կլուծեն հաշմանդամների համար այսօր դեռևս ցավոտ մնացած շատ խնդիներ: Քայլ առաջ կկատարվի Հայաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սկզբունքների իրագործման ուղղությամբ: