Տեղեկացնում ենք Ձեզ, որ “Սկարպ” հասարակական կազմակերպությունում աշխատում են իրավաբաններ, ովքեր մասնագիտացված են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Իրավաբանները կուսումնասիրեն, կքննարկեն և ընթացք կտան հաշմանդամ անձանց իրավունքների ոտնահարման և նրանց նկատմամբ կիրառված խտրականության յուրաքանչյուր դեպքի, որի պատճառն է հանդիսացել տվյալ անձի հաշմանդամությունը: Կկազմակերպվեն նաև տնային այցելություններ այն անձանց համար, ովքեր կդժվարանան ներկայանալ Սկարպ ՀԿ-ի գրասենյակ: Ծրագիրը ֆինանսավորվում է Բաց Հասարակության Հիմնադրամ - Հայաստանի կողմից:

Եթե Դուք, կամ Ձեր մտերիմներից որևէ մեկը բախվել է նման խնդրի հետ և ունի պրոֆեսիոնալ իրավաբանի մասնագիտական աջակցության կարիք, կարող եք մեզ տեղեկացնել կամ հայտնել տվյալ անձին մեր ծառայության մասին և փոխանցել մեր կոնտակտային տվյալները`

հասցե` Բաշինջաղյան 2-րդ նրբանցք, 10 շենք
էլ հասցե` info@skarp.am; skarp@web.am
հեռ.` +374 10 35 02 91; +374 55 35 02 91