Մատչելի ապագա



Հաշմանդամության ոլորտում մենք աշխատել ենք ավելի քան 10 տարի: Մեր գործունեության կյանքի ընթացքում մենք միշտ ունեցել ենք նոր գաղափարներ և մեր գործընկերների հետ միասին փորձել ենք կյանքի կոչել դրանք մի նպատակով` ստեղծել մատչելի ապագա Հայաստանում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց համար: Մեր առաջին քայլերով մենք կատարել ենք հաշմանդամ անձանց ներառման այնպիսի նորարար ծրագրեր, որ քչերն էին հավատում մեր հաջողությանը: Երբ մենք պնդում էինք, որ հաշմանդամ մարդիկ նույնպես կարող են սովորել, աշխատել և գործել ոչ հաշմանդամ անձանց հետ միասին, բոլորը կարծում էին, թե դա անհնար է:

Սկարպը հաղթանակը անվասայլակների վազքուղում        Օլիմպիական խաղերի միջազգային օրը                                                                                                                             Սկարպ թիմ, Հուլիս 2007

Ներկայումս ոչինչ անհնար չէ, և բազմաթիվ հաշմանդամ մարդիկ ակտիվորեն ներառվել են տարբերն հասարակական գործոններում: Մի շատ հասարակ օրինակ` օլիմպիադայի միջազգային օրը մենք կազմակերպեցինք անվասայլակով վազք և ներկայումս այդ իրադարձությունը դարձել է օլիմպիական հանձնաժողովի տարեկան օրակարգւ մի մասը: Մենք հավատում ենք, որ մենք կարղ ենք փոխել ամեն-ինչ: Մեզ ուղղակի պետք է անվերապահորեն հավատալ: